Ծնվել է սեպտեմբերի 12-ին, Գետաշեն գյուղում։ Ավարտել է Գանձակի (Կիրովաբադի) բանֆակը։ 1940 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ և սովորել ռազմական դպրոցում։ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից գտնվել է գործող բանակում, 1942 թվականից թշնամու թիկունքում ծավալված պարտիզանական շարժման մասնակից։ Բելառուսիայի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած քաջության համար արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Զոհվել է 1945 թվականի հունվարի 22-ին, թաղված է Մինսկ քաղաքի մոտ[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 601)։